USAID-ին մեղադրել են «Time» ամսագրին 4 մլն դոլար վճարելու մեջ` Զելենսկուն տարվա մարդ ճանաչելու համար
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մեղադրվում է «Time» ամսագրին չորս միլիոն դոլար վճարելու մեջ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «Տարվա մարդ» կոչումը շնորհելու համար, փոխանցում է lenta.ru-ն։
Այս տեղեկատվությանն արձագանքել է Ուկրաինայի` կեղծ տեղեկատվության դեմ հակազդեցության կենտրոնը ու պնդել, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Նշվել է, որ X սոցցանցում տեսանյութ է տարածվում New York Post-ի ամերիկյան հրատարակության անունից, սակայն ամսագրի պաշտոնական ռեսուրսներում այն չկա։
Ուկրաինական կենտրոնից ընդգծել, եր այս արշավը սկսվել է Վլադիմիր Զելենսկին միջազգային հարթակում վարկաբեկելու համար։

