Ձևավորեք 20-30 հոգանոց խմբեր, եկեք Կառավարություն՝ քննարկելու Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում, գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումներ։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»։

