Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ Ազգային ակադեմիայի և Եվրոպական համալսարանի` խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ։

Ողջունելով երիտասարդներին` պատգամավորը, մասնավորպես, նշել է` խորհրդարանը մի հարթակ է, որտեղ ընդդիմությունը կարողանում է բարձրաձայնել խնդիրները և արձագանքել մեր երկրում կատարվող իրադարձություններին:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով:

Լևոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների տարաբնույթ հարցերին: Դրանցից որոշները վերաբերել են մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական խնդիրներին, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցին: