Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. Սպիտակի ԲԿ-ի տնօրեն

Փետրվարի 24-ին, բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապ բուժօգնության բուժանձնակազմի նկատմամբ: Վերջին օրերին սա բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցած բռնության արդեն երկրորդ դեպքն է: Սպիտակի բժշկական կենտրոնն արձագանքել է բուժաշխատողների հանդեպ այդպիսի վարքագիծը։

«Իրենց մասնագիտական պարտքը կատարող, հաճախ սեփական կյանքը վտանգող ու ուրիշի կյանքի համար պայքարող բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի, այլ նաեւ հասարակական պարսավանքի:

Սպիտակի բժշկական կենտրոնը խստորեն դատապարտում է տեղի ունեցած նմանատիպ ցանկացած դրսևորում:

Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանը՝ հրապարակելով լուսանկարներ: