Կասկադը ավարտուն տեսքի կհասցվի ֆրանսիացի ճարտարապետի նախագծով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ Կասկադը կամբողջանա»։

Նշվում է, որ նախագծի իրականացման իրավունք է ստացել չորս ընկերությունից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։

Ծրագիրը կիրականացվի ըստ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի նախագծի։

Այստեղ կգործեն 1000 հոգու համար համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի եւ ժամանցի գոտիներ:

Նախատեսվում է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։