Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական կապերին նոր լիցք հաղորդելու․ ՌԴ Դաշնային խորհուրդ
Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր․
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:»։

