Թրամփը երկու անգամ նվաստացրել է Մակրոնին՝ Սպիտակ տուն նրա այցի ժամանակ. Daily Mail

Դոնալդ Թրամփը երկուշաբթի կեսօրին երկու անգամ նվաստացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, երբ չի ողջունել նրան Սպիտակ տուն ժամանելուն պես, այնուհետև նստեցրել է նրան Օվալաձև աշխատասենյակում՝ իր սեղանի մոտ:

Daily Mail-ի կայքում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը սև մեքենայով ժամանում Թրամփի պաշտոնական նստավայր, որտեղ նրան դիմավորել է Սպիտակ տան արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին: Նկարներում պատկերված է նաև Մակրոնը Օվալաձև գրասենյակում Թրամփի գրասեղանի հենց անկյունում՝ աշխարհի ղեկավարների հետ Zoom-ի զանգի ժամանակ, մինչդեռ ԱՄՆ նախագահը «ընդարձակ» նստած էր մեջտեղում: Թրամփը ցնցում է առաջացրել Եվրոպայում՝ քննադատելով Ուկրաինայի նախագահին և ասելով, որ զինված հակամարտությունը սկսել է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Այցից առաջ Մակրոնն ասել է, թե Թրամփին կներկայացնի փաստարկներ, որ «նրա շահերից չի բխում դեդպի Մոսկվան հակվելը»։ «Ես նրան կասեմ. ձեր հոգու խորքում դուք չեք կարող թույլ լինել նախագահի (Պուտինի) առջև։ Սա դուք չեք, սա այն չէ, ինչից դուք ստեղծված եք, և սա չի բխում ձեր շահերից», – ասել է նա սոցիալական ցանցերում հարցուպատասխանի ժամանակ: