Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. փաստաբանի ահազանգը

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է.

«Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ  (ներկայացվել է ամբուլատոր քարտից քաղվածք` բառացի նույն նշումով)։

Դատավորին միջնորդում ենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունների կատարումից խուսափելու համար սանկցիա կիրառել` ասում է սպասեք հաջորդ նիստին գա`  պարզաբանի։ Կարող է լուրջ հիվանդ է։
Հարց. Գուշակել որ՞ գործով է զավեշտը, և ո՞վ է  դատավորը։
Ի դեպ` կարող էր չէ՞ դատախազը դատական նիստին ներկայանալ հեծանիվով` միաժամանակ և առողջ ապրելակերպ կվարեր,  և մասնագիտական պարտականությունները կկատարեր,  հնարավոր է նաև խրախուսվեր  էլ»։