ԵՄ-ն աջակցում է Զելենսկուն՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու հարցում․Կալլաս

Եվրամիությունն աջակցում է Վլադիմիր Զելենսկիին՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու հարցում: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վերջինիս կարծիքով՝ ռազմական գործողությունների ժամանակ «ընտրություններ անցկացնելու կարիք չկա»։

«Ընտրություններում մենք կռվում ենք միմյանց դեմ, բայց այստեղ (Ուկրաինայում) իրավիճակն այնպիսին է, երբ կա արտաքին թշնամի, և մենք պետք է բոլոր ուժերին ուղղենք նրա դեմ»,- ասել է Կալլասը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները «շատ լայնորեն ներկայացնում են ռուսական նարատիվները»։