Հայաստանը քննարկել է՝ ինչպես խորացնել Լեհաստանի հետ համագործակցությունը՝ ի շահ երկու պետությունների

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ: Հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։