Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են

Յոհանեսբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային որոշ թեմաների շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին։