Վերին Լարսի հերթում այս պահին 552 հայկական բեռնատար կա

Վերին Լարսի հերթում այս պահին 552 հայկական բեռնատար կա։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1,970 բեռնատար տարբեր երկրներից։

Ավելի վաղ Sputnik Գրուզիան վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը՝ հայտնել էր, որ Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է։ Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։

«Ձնահյուսերի վտանգի, ձյան ինտենսիվ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում նախկինի նման պահպանվում է երթևեկության հատուկ ռեժիմը», – նշված էր գերատեսչության հաղորդագրության մեջ։