Հայաստանում կներդվի միասնական երթուղային ցանց. պետությունը հրաժարվում է մեկ երթուղի-մեկ սպասարկող օպերատոր սկզբունքից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում հավանություն տվեց «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր, այդ թվում նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։

Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել միասնական երթուղային ցանց։ Նախկինում 1 երթուղի-1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում է կատարվում մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ-1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը ՀՀ ողջ տարածքում։