Ցավակցում ենք մեր գործընկերուհի Թագուհի Ասլանյանին

Ցավով տեղեկացանք, որ այս գիշեր 61 տարեկանում կյանքից հեռացել է LIVEnews-ի լրագրող Թագուհի Ասլանյանի ամուսինը՝ Sputnik Արմենիայի լրագրող, սյունակագիր, թողարկող-խմբագիր, Ռուբեն Գյուլմիսարյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մեր գործընկերուհուն, ուժ և տոկունություն ենք մաղթում՝ ծանր կորստի ցավը հաղթահարելու համար։

LIVEnews-ը ցավակցում է նաև լրագրողական համայնքին, Ռուբեն Գյուլմիսարյանի հարազատներին, ընկերներին և ընթերցողներին։