Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրոպան քննարկում են Ուկրաինայում հրադադարի հարցը․ Ֆիդան

Թուրքիան ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկում է Ուկրաինայում հնարավոր հրադադարի հարցը։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է ցանկացած դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։

«Մենք աշխատում ենք ամերիկյան վարչակազմի և եվրոպացիների հետ հնարավոր հրադադարի և խաղաղության ծրագրի տարբեր ասպեկտների շուրջ»,- նշել է թուրք նախարարը։