Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը

Բաքվի դատարանում այսօր՝ փետրվարի 17-ին, շարունակվելու է Արցախի նախկին պետնախարար, պատանդ Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։  Հիշեցնենք, որ նախկին դատական նիստը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Նշենք նաև, որ Ադրբեջանը  նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանը, ըստ դատական ֆարսի, «մեղադրվում է» արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ այսպես կոչված «Նեմեսիս-2» հորինված ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։