Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան
Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ։ Հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։
Նա հիշեցրել է, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն։