Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Զելնեսկու գրասենյակին։

Ավելի վաղ, Մյունխենում կայացել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպումը։