Ռուբեն Մխիթարյանը բացահայտել է Գյումրիում ՔՊ-ի մանիպուլյացիան ու դիմել գյումրեցիներին

Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, թե ինչ է կատարվել Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ վարկանիշի անկում ունեցող ՔՊ-ին իշխանություն տալու համար։

Մխիթարյանի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Գյումրին զրկել է ժողովրդի կողմից օրինական քվեով ընտրված քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի ներկայությունից․

«Նիկոլն իր ուժայիններին հրահանգեց բռնաճնշումներով հասնել նրան, որ ոչ միայն Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա, այլև ընդհանուր «Բալասանյան դաշինքը» դիմում գրի և հեռանա քաղաքապետարանից, ու հայտարարեն, որ իրենք հեռանում են նաև քաղաքականությունից։ Հետո, հասկանալով, որ քաղաքում կարող են դժգոհություններ լինել, Նիկոլն իր ուժայիններին հրահանգում է կալանավորել, փաստացի պատանդ վերցնել Սամվել Բալասանյանի ամենաանշառ տղերքից փոքրին՝ Խաչոյին։

Այսինքն՝ Խաչոյին պատանդ են վերցնում, որ Նիկոլ Փաշինյանն առաջին պլան բերի այդ պահին անկուսակցական Սարիկ Մինասյանին, ու մանկապարտեզային «փրայմերիզ» միջոցառման արդյունքում նրան ներկայացնի որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս ամենից հետո Սարիկ Մինասյանը շատ արագ դարձավ ՔՊ անդամ ու սկսեց ՔՊ-ի որդեգրած գործելաոճին համահունչ՝ մոլորեցնել գյումրեցիներին»։

Ավելին՝ տեսանյութում։