Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարարության մոտ․ ՈՒՂԻՂ

Կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։

Նախորդ շաբաթ նրանք ԱԺ-ում հանդիպում ունեցան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, սակայն հանդիպման արդյուներից դժգոհ են։

NEWS.am-ի ուղիղ միացումը