Հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. խոսնակ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Այս մասին հայտարարել է քաղաաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով մամուլում և Երևանի ավագանու անդամների կողմից հրապարակված տեղեկատվությանը։

Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը։