Թուրքական ոսկու պահուստների առեղծվածը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում

Մաս 1

1946 թվականի ապրիլի 6-ին Նյու-Յորք Թայմզում մի հետաքրքիր հոդված է հապարակվել թուրքական պետության ոսկու պաշարների մասին Վաշինգտոնի Արտահանման ու ներմուծման բանկից 500 միլիոն դոլլարի փոխառության բանակցությունների համատեքստում: Ըստ այդմ,1939 թվականին ընդամենը 29 տոննա, իսկ 1945 թվականին՝ 247 տոննա: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, պետք է հետ գնանք 1875 թվականի սեպտեմբերի 11, երբ թուրքական պետությունը, որի արտաքին պարտքը Աբդուլ Համիդ Երկրորդի գահ բարձրանալիս կազմում էր ահռելի մեծ գումար՝ մոտ 847 միլիոն ամերիկյան դոլլար, դադարեցրեց պարտքի սպասարկումը և դեֆոլտ հայտարարեց: Ղայմայի 5 տարիներից հետո, որ ուղեկցվեցին ինֆլյացիայով և գների էական բարձրացումով, 1881 թվականին Օսմանյան կայսրության արտաքին պարտքը կազմում էր 500 միլիոն դոլլար: Հաջորդող տարիներին օսմանների պարտքը նվազել չէր կարող, որովհետև արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական էր, և օսմանյան կառավարությունները նաև երիտթուրքերի կառավարման տարիներին շարունակում էին նոր պարտքեր ավելացնել՝ 1910 թվականին արտաքին պարտքը 535 միլիոն դոլլարից ավելի էր: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 1918 թվականին Մուդրոսի զինադադարի կնքման ժամանակ Օսմանյան կայսրությունը բացարձակ սնանկ պետություն էր՝ բանակն ու պետական համակարգը ամիսներով աշխատավարձ չէին ստանում:

Առաջին անգամ 1934 թվականի նոյեմբերին է Թուրքիան նշվում 35-րդ հորիզոնականում ոսկու սեփական պահուստներ ունեցող Կենտրոնական բանկերի պաշտոնական ցուցակում, ըստ որում, դրանք գնահատվում էին ընդամենը 15.5 տոննա ոսկի: 1939-1945 թվականներին բոլոր երկրների հետ Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության դրական բալանսը հաշվառված է, այն կազմել է 49 միլիոն ամերիկյան դոլլար, ինչը համարժեք էր 34.5 տոննա ոսկու: Այսպիսով, եթե հանրագումարի բերենք բոլոր առկա տվյալները ոսկու պահուստների մասին, բացառենք արտաքին պարտքի սպասարկման նպատակով պահուստներից ցանկացած վաճառք, ապա թուրքական պետության ոսկու պաշարները Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին առավելագույնը կարող էին կազմել 63 տոննա: Այդուհանդերձ, 1946 թվականի ապրիլին պաշտոնապես հաղորդվում է 247 տոննա: Ուրեմն որտեղից Թուրքիային այդ հավելյալ 184 տոննա ոսկին:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից