Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավիթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 68-ամյա Սվետլանա Օ․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։