Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում նոր իրողությանը․ ՌԴ դեսպան

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային մասը մնում է երկու կողմերի համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կոպիրկինը հայտնել է նաև, որ այս մոտեցումը հաստատվել է հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև կայացած բանակցություններով։

ՌԴ դիվանագետը հավելել է նաև, որ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, և Ռուսաստանը հաստատակամորեն պահպանում է իր տեղը որպես Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկեր։