«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածուն՝ Գյումրու ավագանու ընտրություններում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրու ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում կգլխավորի Արտյոմ Ղարաղազարյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Արտյոմ Ղարաղազարյանը գործարար է, մարզիկ, պատվախնդիր ու հարգված գյումրեցի»,-իրենց թեկնածուին ներկայացրել է քաղաքական գործիչը։