Իննա Թորգոմյանը՝ Կիպրոսում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)։

Նշենք, որ ավելի վաղ Իննա Թորգոմյանը եղել է ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության աշխատակից, ավելի ուշ՝ վարչության պետի պաշտոնակատար։