Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում. Իրանի նախագահը՝ Հաջիևի հետ հանդիպմանը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծել է կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այս տարածաշրջանում օտար ուժերի միջամտության դեմ Իրանի քաղաքականությունը։ Դրա մասին Փեզեշքիանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Փեզեշքիանն ընդգծել է Իրանի շահագրգռվածությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: «Մենք նաև ընդգծում ենք առևտրի և տրանսպորտի խոչընդոտների արագ վերացման անհրաժեշտությունը և ողջունում ենք երկու երկրների միջև փորձի փոխանակումը», -նշել է նա։
Նա մատնանշել է Իրանի քաղաքականությունը՝ հակազդելու կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխությանը և տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը։
«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ «Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում և տարաձայնությունների կանխում»,- ընդգծել է Իրանի նախագահը։
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը», -շեշտել է նա։
Փեզեշքիանը հույս է հայտնել նաև Ալիևի Թեհրան այցի կապակցությամբ։

