ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում

Այսօր առավոտից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 700 աշխատակից գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացում։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Այսօր՝ նախքան գործադուլը, աշխատողները հանդիպել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը, սակայն հանդիպումն անցել է ոչ կառուցողական մթնոլորտում, և աշխատակիցների պահանջները չեն բավարարվել, որից հետո էլ նրանք որոշել են դիմել գործադուլի:

Նկատենք, որ ԶՊՄԿ-ն 2024 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն է: