Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է. Նիկոլ Փաշինյան

Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է, ես Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի Բելառուսի նախագահի հայտարարությունը, թե 2020-ի պատերազմում մեղավորը Հայաստանն էր, որ իբր Ադրբեջանը պրագմատիկ մոտեցում ուներ, պատերազմ չէր ցանկանում, և որ Փաշինյանը կործանում է Հայաստանը:

«Կներեք, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, հանկարծ սխալ չմեկնաբանեք»,- հավելեց նա՝ դիմելով հարց տվող լրագրողին:

Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական ​​սկանդալը ծագեց Ադրբեջանի նախագահ Ալիևին այցելելու ժամանակ Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններից հետո։ Փաշինյանն հայտարարել էր, թե քանի դեռ Լուկաշենկոն է Բելառուսի նախագահը, ինքը այդ երկիր չի այցելի: