Վրաստանը հայտարարել է ԵԽԽՎ-ում աշխատանքը դադարեցնելու մասին

Վրաստանը հայտարարել է ԵԽԽՎ-ում աշխատանքը դադարեցնելու մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում հանրապետությունում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, փոխանցում է РБК-ն։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ մեն ՝ Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներս, Ստրասբուրգում և Թբիլիսիում քննարկել ենք և «Վրացական երազանքի» թիմի ընդհանուր որոշմամբ, չնայած մեր լիազորությունները հաստատված են, այսօրվանից դադարեցնում ենք աշխատանքը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում», — հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ծուլուկիանին:

Թբիլիսին ԵԽԽՎ-ում աշխատանքի չի վերադառնա, քանի դեռ չի դադարել «շանտաժը վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարության նկատմամբ», հավելել է նա: