Ռուս-ադրբեջանական սրացումներ. Ադրբեջանը գնում է էսկալացիայի ճանապարհով (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ռուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում, Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել պաշտոնական Մոսկվայի հասցեին` հայտարարելով, թե 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ռուս խաղաղապահների Արցախում տեղակայելուց հետո դիվանագիտական բեռի անվան տակ ՌԴ-ը ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին:
Ինչու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն։
Ինչպես կազդի այդ նոր հարաբերությունները տարածաշրջանային կայունության և երկրների անվտանգության վրա։
Ինչ գնահատականներ է տալիս այդ գործընթացներին ՀՀ քաղաքական ղեկավարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում

