Սոնա Ղազարյանը վերընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ
Վերընտրվել եմ ԵԽԽՎ-ի երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ ևս մեկ տարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ, իսկ Արուսյակ Ջուլհակյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:

