Այսօր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է
Այսօր հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Մեր պետության կանոնավոր բանակն արդեն 33 տարեկան է:
Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին՝ Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։
2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է կատարվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։
Հայաստանի Հանրապետության բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվել է Հանրապետական մաղթանք։

