ԱՄՆ Սենատը հաստատել է Fox News-ի նախկին հաղորդավար` Փիթ Հեգսեթին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Փիթ Հեգսեթին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Թեկնածությունն անցել է նվազագույն անհրաժեշտ առավելությամբ, վկայում են քվեարկության արդյունքները։  Նշենք, որ նա Fox News-ի նախկին հաղորդավարն է։

Փիթ Հեգսեթը խոստանում է լուրջ փոփոխություններ կատարել Պենտագոնի աշխատանքում, սակայն նրա ղեկավարությունը կգտնվի ուշադրության կենտրոնում։

Երեք հանրապետական սենատորներ դեմ են քվեարկել Հեգսեթին, այդ թվում՝ Միթչ Մաքքոնելին: Նրա խոսքով՝ Հեգսեթը չի կարողացել ցույց տալ, որ ունակ է արդյունավետ կառավարել այնպիսի մեծ ու բարդ կազմակերպություն, ինչպիսին Պենտագոնն է։