Թրամփը հայտարարել է՝ ազդանշաններ է ստանում իր հետ հանդիպելու Պուտինի պատրաստակամության մասին

ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազդանշաններ է ստանում իր հետ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամության մասին․

«Կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել։ Գուցե նրանք պատրաստ են դրան: Քանի որ ես լսում եմ, Պուտինը կցանկանար հանդիպել ինձ հետ, և մենք կհանդիպենք որքան հնարավոր է շուտ։ Ես պատրաստ եմ անմիջապես հանդիպել նրա հետ», – լրագրողներին ասել է Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, թե վստահ չէ՝ արդյոք պատժամիջոցները կարող են ստիպել Ռուսաստանին բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ: