Բարի ծառայություն․ բարձր ոգով բանակ մեկնեցին Արագածոտնի մարզի զորակոչիկները

2025 թ․ ձմեռային զորակոչը շարունակվում է։ Այսօր առավոտյան Արագածոտնի մարզային զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց զորակոչիկների հերթական խումբը։ Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանից։

«Պաշտոնատար անձանց բարեմաղթանքների և ծնողական օրհնանքների ներքո զորակոչիկները դեպի բանակ ուղևորվեցին բարձր ոգով ու տրամադրությամբ։

Մեր տղաներին մաղթում ենք բարի ծառայություն»,- նշում են մարզպետարանից։

Նշենք, որ ձմեռային զորակոչը կեզրափակվի հունվարի 31-ին։