Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան

ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով նախօրեին ընդունել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ մշակութային օջախների անվան «ազգային» բառը փոխարինվում է «համապետական»-ով։

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն այդ առիթով գրում է․

«Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով, չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու…»։