Թուրքիայում բռնկված հրդեհի պատճառով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ փոխնահանգապետը
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով ձերբակալվածների թիվը հասել է 11-ի, նրանց թվում են Բոլուի փոխնահանգապետը, հրդեհային անվտանգության ծառայության պետը, բիզնեսի սեփականատերը, ընկերության տնօրենը, հյուրանոցի տնօրենը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:
Հյուրանոցը որոշվել է քանդել։
Նշենք, որ, ըստ վերջին տվյալների, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի։

