Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

