Կալիֆորնիայում նոր անտառային հրդեհ է բռնկվել. 31 000 մարդու տարհանում են

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանման ծանուցում են ստացել, հայտնում է CNN-ը:

Կրակը բռնկվել է Լոս Անջելեսի շրջանի հյուսիսային հատվածում գտնվող Քասթաիկ արվարձանում, որը հայտնի է իր չոր, խոտածածկ բլուրներով: Դա իր հերթին հրդեհի տարածման համար «կատարյալ» պայմաններ է ստեղծում:

Քասթաիկ համայնքը գտնվում է Սանտա Կլարիտա քաղաքից մոտ 24 կմ հյուսիս-արևմուտք և սահմանակից է Անջելեսի ազգային անտառին: Ըստ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունայի՝ տարածքի մոտ 31 000 բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել, ևս 23 000-ը՝ տարհանման նախազգուշացումներ: