Ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման օրակարգով, որին իշխանությունը չմասնակցեց։

«Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

Նշենք, որ նիստին չէին մասնակցում ՔՊ-ն և «Հանրապետությունը», ինչպես նաև Հայկ Մարությանի ձևավորած «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների մի մասը, ինչն առնվազն տարօրինակ է:

Հիշեցնենք՝ նիստի հրավիրման նպատակը հասարակական տրնասպորտի միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն էր։