Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը

ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ արարողությանը, թե ոչ։

«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասել է Ն. Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։

«Հրապարակ» թերթը գրում է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: