Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Քիթ և Քեն Նահիգիանների հետ

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ Վաշինգտոնում հանդիպում եմ ունեցել Նահիգիան եղբայրների՝ Քիթ և Քեն Նահիգիանների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունները: Նահիգիան եղբայրները շուրջ երկու տասնամյակ բարձր պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ տարբեր կառավարություններում՝ հատկապես հանրապետական վարչակազմերի ժամանակ:

Նահիգիանները համարվում են նախագահ Թրամփի և իր քաղաքական թիմի երկարամյա գործընկերներ: Ի դեպ, Քեն Նահիգիանը 2017 թվականին ղեկավարել է Թրամփի անցումային թիմը՝ ցուցադրելով իր կարողությունները պետական բարձր մակարդակի անցումային գործընթացների կառավարման գործում»:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյան