Ռուսաստանի դեսպանությունն ամփոփել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» մրցույթի արդյունքները
Հունվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» մրցույթի արդյունքների հայտարարման արարողությունը։
«Ռուսերենով դասավանդող լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի Սախարովի անվան թիվ 69 դպրոցից Հռիփսիմե Ավագյանը։ «Լավագույն ռուսաց լեզվի ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի Հրաչյա Քոչարի միջնակարգ դպրոցից Նաիրա Մալխասյանը։ Գրան պրին բաժին հասավ Վանաձորից ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Սուքիասյանին։
Մրցույթին մասնակցել են Հայաստանից 60 ուսուցիչներ։ Կազմակերպիչները նշել են, որ «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» մրցույթի նպատակն է աջակցել ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներին, ռուսերենով դասավանդող առարկայական ուսուցիչներին, ինչպես նաև զարգացնել կրթական համագործակցությունը։

