Հայաստանին, Իրանին ու Հնդկաստանին միմյանց շղթայող ամենասիրուն բառը երևի «զորավար» բառն է
Հայաստանին, Իրանին ու Հնդկաստանին միմյանց շղթայող ամենասիրուն բառը երևի «զորավար» բառն է, որը թեև մաքուր իրանական է, բայց փոխառվել է և հայերենում, և հնդարիական լեզուներում (փենջաբի, սինդհի, բալթի, շինա ևն) ու հնդկերենում։
Ու ամենակարևորը, որ լեզուներից ոչ մեկում իմաստային փոփոխությունների այս բառը գրեթե չի ենթարկվել
Այս երեք երկրին կարող է միանալ նաև Վրաստանը, քանզի բառը վրացերեն էլ է մուտք գործել հայերենի միջոցով՝ դառնալով «զորվարի»։
Բառերը կարող են երբեմն հուշել նաև շարժման ճիշտ ուղղությունը։
Նկարում՝ Հնդկաստանում արտադրվող «Զորավար» տեսակի տանկ է։


