Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին։ «Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ երեկ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել էր ժողովրդին:

Այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին Բաքվի դատարանում տեղի կունենա Արցախի Արցախի ռազմաքաքական ղեկավարության շինծու գործով դատավարությունը: