Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Նոել Բարոն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

RTL ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարին հարցրել են, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հաշվի առնելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր ՌԴ-ի հետ սպասվող բանակցությունների մասին։

«Կարևորն այն է, որ Ֆրանսիան եվրոպական անվտանգության վերաբերյալ ցանկացած բանակցությունների մաս կազմի: Ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, վերաբերում է այս երկրի տարածքային ամբողջականությանը, բայց շոշափվում են նաև Եվրոպայի անմիջական անվտանգության շահերը»,- պատասխանել է նախարարը։