Հունական կողմի աջակցությամբ Քարկոփ բնակավայրը կունենա տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ (տեսանյութ)
Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։
2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։
Հունական կողմի աջակցությամբ մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան և այս պահին իրականացվում է կամրջի տեղադրման վերջին աշխատաքները։
Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան

