Ֆիդան-Լավրով հեռախոսազրույց է կայացել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ այն տեղի է ունեցել հունվարի 12-ին: Օրակարգում եղել են Սիրիայի շուրջ զարգացումները, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանն ու Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր:

