Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն, սա մեր պայմանն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների տված հացրազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։

Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ, որ խաղաղ պայմանագրի հետ կապված մեր բոլոր պայմանները կընդունվեն, քանի որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա»,- ասել է նա։